Հայրապետյան Արմեն Օնիկի

Հայրապետյան Արմեն Օնիկի

ՀՀԿ Խորհրդի անդամ

Ծնվել Է 1974 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում:
 
1998 թվականին ավարտել Է Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի բժշկականխարգելման գործ ֆակուլտետը: 
 
1998-1999 թվականներին Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի հիգիենիկ հակահամաճարակային հսկողության կենտրոնում անցել է ինտերնատուրա:
 
1999-2001 թվականերին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ռազմադաշտային հոսպիտալի ինֆեկցիոն բաժնի պետ:
 
2001-2002 թվականներին Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ:
 
2002-2006 թվականերին աշխատել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնում որպես գլխավոր մասնագետ:
 
2004 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Առողջապահության կառավարման և վարչարարության հիմունքները» դասընթացը:
 
2009 թվականին Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:
 
2006-2011 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» ՊՀ-ում որպես «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր»-ի «Մարդու առողջություն» բաղադրիչի համակարգող:
 
2011-2014 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:
 
2014-2018 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:
 
2018-2021 թվականներին աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում (PAS Center, Project Hope, JSI Research & Training Institute, Inc) որպես տուբերկուլոզի կառավարման խորհրդատու:
 
2019 թվականից մինչ օրս աշխատում է «Ֆարմաֆակտ» ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր:
 
2021 թվականից մինչ օրս աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտի Արտակարգ իրավիճակների և աղետների բժշկության ամբիոնում որպես դոցենտ:
 
2022 թվականից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տուբերկուլոզի կառավարման խորհրդատու:
 
Բժշկական գիտությունների թեկնածու:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2022 թվականի հունվարի 24-ից ընտրվել է ՀՀԿ Խորհրդի անդամ:
 
Ամուսնացած է, ունի 2 երեխա: