Ծնվել է 1989թ.-ի նոյեմբերի 24-ին Լենինականում։
2011-2012թթ.ին ծառայել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերում:
Կրթություն
2005թ.-ին գերազանցությամբ ավարտել է Գյումրիի թիվ 10 միջնակարգ դպրոցը։
2009թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:
2011թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
2017թ.-ին ավարտել է ՀՀԿ <<Անդրանիկ Մարգարյան>> քաղաքական դպրոցը:
Աշխատանքային փորձ
2014թ.-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես գանձումների համակարգման բաժնի մաքսային տեսուչ-իրավաբան:
2015-2016թթ.-ին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ որպես ձեռնարկատիրական իրավունքի դասախոս:
2016թ.-ին աշխատել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մաքսային տեսուչ-իրավաբան:
2017-2018թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԳՆ <<Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի Իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչ,այնուհետև նույն հիմնադրամի Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ:
2018-2022թթ.-ին ՀՀԿ <<Գյումրի>> շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող:
Հասարակական - քաղաքական գործունեություն
2010թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2013-2014թթ.-ին ՀՀԿ Շիրակի ՏԿ <<Գյումրի-2>> ՇԿ երիտասարդական խորհրդի նախագահ:
2017-2018թթ.-ին ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի նախագահի օգնական:
2018թ.-ից առ այսօր ՀՀԿ <<Գյումրի>> ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ:
2018թ.-ին պարգևատրվել է ՀՀԿ նախագահի պատվոգրով:
2021թ.-ին ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով:
2022թ.-ի հունվարի 24-ից ՀՀԿ խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: