Հասանով Կնյազ Համիդի

Հասանով Կնյազ Համիդի

ՀՀ ԱԺ պատգամավոր,ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1945թ.-ի հունվարի 17-ին Կոտայքի մարզի գ. Աստղաբերդում:
1964-1969թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
1966-1968թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը:
1969թ.-ի փետրվարի 2-ից աշխատել է Աբովյանի շրջանային խորհրդի գործկոմի հողաշինարար:
1970թ.-ի դեկտեմբերից՝ շրջսովետի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահ:
1973-1997թթ. եղել է Աբովյանի կինոմիավորման տնօրեն:
1997-2014թթ.՝ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ-ի տնօրեն:
2014թ.-ից ազատվել է աշխատանքից:
1996թ.-ից «Քուրդիստան« կոմիտեի անդամ է փոխնախագահն է:
2000թ.-ից առ այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ է: 2007թ.-ից առ այսօր՝ «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հ/կ-ի նախագահ: Այս խորհուրդը համակարգում է Հայաստանի քրդական համայնքի բոլոր կազմակերպությունների համատեղ աշխատանքը:
Պարգևատրվել է՝ ՀՀ նախագահի շնորհակալագրով,
Հլկեմ կենտկոմի պատվոգրով,
Համամիութենական կինոմատոգրաֆիստների միության մեդալներով և պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: