Գրիգորյան Արայիկ Թեմուրի

Գրիգորյան Արայիկ Թեմուրի

Ծնվել է 1963թ. մայիսի 10-ին Արարատի շրջանի Ավշար գյուղում:
1989թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ:
1982-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1989թ. աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում՝ որպես ավագ տեսուչ:
1991-1994թթ. զբաղվել է մենատնտեսությամբ:
1995 թվականից՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ:
2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ):
19.06.2007-11.07.2008թթ.՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
11.07.2008-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից:
11.06.2012թ-ից Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: