Սայադյան Գայանե Հայրապետի

Սայադյան Գայանե Հայրապետի

Ծնվել է 26.11.1958թ.-ին Երեւան քաղաքում։
1964-1974թթ. սովորել եւ ավարտել է Երեւան քաղաի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջն. դպրոցը։
1976-1982թթ. սովորել եւ ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը` մանկավարժություն եւ հոգեբանություն (նախադպրոցական) մասնագիտությամբ։ Ստացել է նախադպրոցական մանկավարժության եւ հոգեբանության դասատուի, դաստիարակության մեթոդիստի որակավորում։
1973-1975թթ. աշխատել է Երեւանի թիվ 46 բաժանմունքում որպես օպերատոր։
1975-1976թթ. աշխատել է Երեւանի թիվ 156 դպրոցում որպես ավագ ջոկատավար։
1982-1983թթ. աշխատել է Արագածի շրջանի Ծաղկահովիտի թիվ 2 մ/մանկապարտեզում որպես դաստիարակ։
1983-1989թթ. աշխատել է Արագածի շրջանի Ծաղկահովիտի թիվ 2 մ/մանկապարտեզում որպես վարիչ։
1989թ. աշխատել է որպես Երեւանի թիվ 191 մ/մանկապարտեզի վարիչ։ 1989-1996թթ. աշխատել է Երեւան քաղաքի Մաշտացի շրջգործկոմի ժողկրթբաժնում որպես տեսուչ։
1996-2003թթ. աշխատել է Երեւան քաղաքի Աջափնյակ թաղ. կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնում՝ որպես բաժնի պետ։ 2003-2004թթ. աշխատել է Երեւան քաղաքի Աջափնյակ թաղ. սպորտի եւ առողջապահության սոցիալական հարցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2004թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանում՝ որպես վարչության պետ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։