ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ
Ծնվել է 1972 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքում:
1989-1995 թթ. ուսանել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետում: 1996-1999 թթ. աշխատել է Հասարակական սննդի առևտրա-արտադրական միավորման N 2 կոմբինատում՝ որպես տնտեսագետ, ապա՝ որպես փոխտնօրեն: 1999-2002 թթ. աշխատել է «ՌԻԱ-Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես Արտարժութային գործառնությունների և արժեթղթերի վարչության պետի տեղակալ: 2002-2007 թթ. աշխատել է «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ապա 2007-2009 թթ.՝ «Ալիանս Խորհրդատվական Կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: 2009-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետի տեղակալի, այնուհետև 2015-2016 թթ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ – ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի պաշտոնը: 2016 թ. դեկտեմբերի 6-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ – ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: