Հարությունյան Ալինա Գարիկի

Ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 20-ին, Թալինի շրջան գյուղ Մաստարայում, ծառայողի ընտանիքում:
1971-81 թթ. սովորել և ավարտել է Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցը:
1981-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը:
1985 թ. հուլիսից նշանակվել է աշխատանքի Նաիրիի շրջխորհրդի կուլտուրայի բաժնում, որպես ավագ մեթոդիստ:
1988 թ. աշխատանքի է ընդունվել ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմ, որպես ՀամԼկեմ անդամների հաշվառման և վիճակագրական սեկտորի վարիչ:
1989թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի քարտուղար:
1990թ. ընտրվել է ՀԵՄ Նաիրիի շրջխորհրդի նախագահի տեղակալ:
1991թ. ընդունվել է աշխատանքի շրջխորհրդի գործկոմ, որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ, որից հետո տեղափոխման կարգով նշանակվել է շրջանային խորհրդի նախագահի օգնական:
1993 թվականին նշանակվել է աշխատանքի Նաիրիի շրջանի սոցիալական ծառայության գլխավոր տեսուչ:
1996թ. նոյեմբերից մինչև այժմ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավարն է:
2002 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2017 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է:


Հասարակական և աշխատանքային ակտիվ գործունեության համար պարգևատրվել է՝
2005 թվականին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պատվոգրով՝ Տեղական ժողովրդավարության զարգացման ներդրման համար:
2006 թվականին ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ ՏԻՄ-ի համակարգի միջազգային ճանաչման գործում ակտիվ մասնակցության համար:
2011 թվականին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի հուշամեդալ ՏԻՄ համակարգի 15-ամյակի առթիվ:
2012 թվականին ՀՀ վարչապետի պատվոգրով <<Լավագույն գյուղապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ>> անվանակարգում:
2015 թվականին ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ ՀՀ ՏԻՄ-ի համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցության համար:
2015 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի շնորհակալագրով՝ ՏԻՄ համակարգի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար:
2016 թվականին ՀՀ նախագահի Երախտագիտության մեդալով՝ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար: