Ծնվել է 1992թ. ապրիլի 20-ին Երևանում:
2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում:
2013-2014թթ. սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա):
2016թ.-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել է բիզնեսի (գործարար) կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան:
2012-2013թթ. աշխատել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ)՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետի օգնական:
2013թթ.-ից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ)՝ որպես Միջազգային և համահայկական ծրագրերի համակարգող:
2015թթ.-ից Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք (DEMYC) կազմակերպության փոխնախագահն է, Բրյուսել (Բելգիա)
2015թթ.-ից ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է:
2015թթ.-ից Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղարն է:
2016թթ.-ից Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ է, Բրյուսել (Բելգիա):
2017թ.-ին ացնել է աշխատանքային պրակտիկա Եվրոպական խորհրդարանում, Բրյուսել (Բելգիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա):
Մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի, թրեյնինգների և վերապատրաստումների աշխարհի շուրջ քսան երկրներում:
2016թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:
ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած չէ: