Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում:
1985-1995թթ. սովորել է Երևանի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում:
1996թ. զորակոչվել է ՀՀ ԱԱ նախարարության հատուկ ստորաբաժանում:
1997թ. զորամասից գործուղվել է ծառայությունը շարունակելու Ռուսաստանի Դաշնությունում, ՀՀ դեսպանատանը:
1998թ. ծառայությունն ավարտելուց հետո մինչև 1999թ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության ՀՀ դեսպանությունում ` որպես ավագ տեսուչ:
2000-2005թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսության մեքենայացում ֆակուլտետում:
2001-2002թթ. աշխատել է «Զվարթնոց» ՄՕ ՊՓԲԸ հատուկ զննման ծառայությունում` որպես տեսուչ:
2003թ. անցել է աշխատանքի «ՄԱՔՍ Կոնցեռն» ՍՊԸ-ում` որպես անվտանգության ծառայության մասնագետ:
2005-ից մինչ օրս աշխատում է «Տրանս Ալյանս» Մաքսային պահեստում` որպես երկաթգծի պատասխանատու:
2007-ից՝ ՀՀԿ անդամ:
2010-ից՝ ՀՀԿ Նուբարաշենի տարածքային կազմակերպության նախագահ:
2010-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ:
2013-ից Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է :
Ամուսնացած է, ունի մեկ որդի: