Ծնվել է 1979թ. օգոստոսի 22-ին Երևանում:
2001թ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2004թ. ավարտել է նույն համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրան:
2007թ. ավարտել է ՀՀ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրան:
2005-2007թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է տնտեսագետի որակավորում:
2004-2007թթ. Արաբկիր Բժշկական համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ –ի մարզային մասնաճյուղերի տնօրեն:
2007-2013թթ. Արաբկիր Բժշկական համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ –ի տնօրեն:
2007-2013թթ. Գարանտ Լիմենս ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
2013-2015 թթ. ՀՀ Առողջախահության նախարարի տեղակալ:
2015թ.-առ այսօր Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ –ի տնօրեն:
Անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ.
2002թ.հոկտեմբեր,նոյեմբեր-«Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմայով, Aix – Marseille 2 համալսարան ք.Մարսել Ֆրանսիա:
2005թ.- «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում» թեմայով, Հայաստանում Ամերիկյան Համալսարան:
2006թ.- Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում» թեմայով, Շվեյցարիա:
2010թ.-Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա
2016թ.- Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում - մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա:
Հանդիսանում է ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ, Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
2006թ.-ից- ՀՀԿ անդամ
2011թ.-ից -ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ:
2017թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ:
Պարգևատրվել է՝
Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահի պատվոգրով
կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար,
ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալով,
ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով "Վազգեն Սարգսյան" մեդալով,
ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգրով միջազգային մրցաշարերում և
աշխարհի առաջնություններում ՀՀ ռադիոսպորտի հավաքականի կազմում ձեռքբերված նվաճումների համար,
Երևանի քաղաքապետի շնորհակալագրով 2015թ.-ի ընթացքում Երևան քաղաքի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության և համագործակցության համար:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրով բարեխիղճ և
արդյունավետ աշխատանքի համար:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների:
2007-2009թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: