Եղիազարյան Սիմա Արտավազդի

1967թ. ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1968-73թթ. սովորել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլիական ֆակուլտետը:
Ուսմանը զուգընթաց 1969թ-ից աշխատել է Հոկտեմբերյան քաղաքի թիվ 4 միջնկարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
1989թ. հունիս ամսից նշանակվել է նույն դպրոցում ուսմասվար:
1993թ. մայիս ամսից նշանակվել է քաղաքային ժողկրթբաժնում որպես մոր և մանկան տեսուչ:
1996թ. ապրիլ ամսից նշանակվել է աշխատանքի Արմավիրի մարզպետարանի <<Քարտուղարություն>> բաժնում որպես առաջին կարգի մասնագետ:
1998թ-ի փետրվար ամսից, մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունից հետո աշխատել է տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2000թ. հուլիսի 10-ից նշանակվել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն և աշխատել մինչև 2015թ-ի փետրվար ամիսը:
Ս. Եղիազարյանի աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցն ունեցել է բազում նվաճումներ թե՛ ուսումնական, և թե՛ դպրոցի նյութատեխնիկական բազայի հարստացման գործում:
2001 թ-ին դպրոցն անվանակոչվել է նախկին շրջանավարտ, արցախյան ազատամարտի հերոս Ռուբեն Եղոյանի անվամբ: 2004թ-ից այն դարձել է նաև ուսուցիչների վերապատրաստման դպրոց-կենտրոն: 2009 թ-ից ավագ դպրոց է:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպման համար Ս. Եղիազարյանը 2005թ. արժանացել է <<Լավագուն տնօրեն>> անվանակոչմանը:
2011-12 ուստարում արժանացել է ՀՀ վարչապետի <<Ոսկե հուշամեդալին>>: 2012-13 ուստարում արժանացել է ՀՀ ԿԳ նախարարի <<Ոսկե հուշամեդալին>>: 2015թ. պարգևատրվել է ՀՀ նախարարի պատվոգրով, ՀՀ վարչապետի հատուկ հուշանվերով և ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պատվոգրով:
2016թ-ին ընտրվել է ՀՀԿ Արմավիրի կանանց մարզային խորհրդի նախագահ: