Ազիզյան Ռուզաննա

Ծնվելէ 1954թ. մարտի 10-ին Երևանում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Պ.Սևակի անվան հ.123 միջնակարգ դպրոցում:

1979թ.ավարտել է Երևանի աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարանը, ունի բանասերի, <<Հայոց լ. և գրականություն>> առարկայի ուսուցչի որակավորում:

1972թվականից աշխատել է, որպես մանկավարժ:

1998թ. հ.35 միջնակարգ դպրոցում աշխատել է, որպես փոխտնօրեն:

2000թ.աշխատում է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:

2004թ. Այռեքս /Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ/

կազմակերպության կողմից շնորհվել է դպրոցի վարչական աշխատողներ, ուսուցիչներ և տնօրեն վերապատրաստողի որակավորում:

2004 թ.պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց մեդալով:

2006թ.-2016թ. Մալաթիա վարչական շրջանի ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է:

2006թ. Կանանց լիդերության դպրոցի կողմից շնորհվել է <<Հասարակական քաղաքական գործունեության կազմակերպչի>> կոչում:

ՀՀԿ նախագահ` Ս.Սարգսյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից արժանացել է պատվոգրի՝ բանակի և հայրենիքի սահմանների պահպանման ու ամրապնդման գործում մեծ ավանդ ներդնելու, ինչպես նաև զինվորին զորավիգ լինելու համար:

Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է պատվոգրի, 2015 թվականի աշխատանքների ամփոփման ժամանակ` լավագույն և բարեխիղճ աշխատանքի համար:

ՀՀ ՊՆ կողմից պարգևատրել է <<Վազգեն Սարգսյան>>  մեդալով:
ՀՀ ՊՆ,ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի ,Մշակույթի նախարարության, ՀԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպության, Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի, մանկավարժական խորհրդի կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ամուսնացած է, ունի 3 զավակ,8 թոռնիկ: