Տոնոյան Մարինա Աղասու

Տոնոյան Մարինա Աղասու

Ծնվել է 1965թ-ին Երևանում:
1983թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Հ.Պարոնյանի անվան հ. 59 միջնակարգ դպրոցը:
Զուհագեռ ստացել է երաժշտական կրթություն:
1983-88թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում:
Ուսումնառության տարիներին եղել է դպրոցի կոմերիտական
կազմակերպության քարտուղար, համալսարանում՝ուսանողական
ակադեմիայի անդամ:
1988-92թթ. Աշխատել է Երևանի Թելմանի անվան հ.13 դպրոցում, որպես դասվար, այնուհետև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1994-97թթ. Աշխատել է Երևանի Վ. Պետրոսյանի անվ. հ.51. միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև փոխտնօրեն:
1997թ. Նշանակվել է Երևանի հ.44 դպրոցի տնօրեն: 2012թին դպրոցը անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով: Մասնակցել է կրթական համակարգի
ամենատարբեր ծրագրերի: 2014թ-ից դպրոցը ԴԿՄ անդամ է:
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի (2002թ.,2006թ.), ԿԳՆ նախարարի
(2003թ.), ԱԺ նախագահի (2013թ.) պատվոգրերով, ՊՆ կողմից՝
<<Գարեգին Նժդեհ>> հուշամեդալով (2015թ.):
2010թ. ՀՀԿ անդամ է:
2012թ. ՀՀկ Քանաքեռ-Զեյթուն Տարածքային Կազմակերպության Կանանց Խորհրդի նախագահն է:
Ամուսնացած է: