Ծնվել է 1982թ. Օգոստոսի 5-ին, Երևանում։
1988-1998թթ. սովորել է Երևանի հ. 124 միջնակարգ դպրոցում։ 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում: 2000-2004 թթ. ընդունվել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը, ստացել է իրավագետի որակավորում:
2002-2004թթ. աշխատել է «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ում՝ որպես ճարտարագետ։
2004-2008 թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում » ՓԲԸ-ում՝ որպես գերեզմանատան վարիչ։
2008-2011թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։
2009թ. աշխատել է Նորք-Մարաշ համայնքում՝ որպես թաղապետի օգնական։
2009-2013 թթ. աշխատել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2013-2015 թթ. նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2015թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: 15.12.2015թ.-ից ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։