Հանիսյան Արտակ Միքայելի

Հանիսյան Արտակ Միքայելի

 Ծնվել է 1976թ. օգոստոսի 17-ին ՀՀ ք. Երևանում:
1983-1993թթ. սովորել է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում:
1993-1998թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետում:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ:
2000-2003թթ. աշխատել է <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի <<Ավիա-Սերվիս>> բեռափոխադրման բաժնում ` որպես պետի տեղակալ:
2003-2004թթ. աշխատել է <<ԱԼԵԳՈԳ>> տուրիստական ֆիրմայում` որպես ավագ մենեջեր:
2005-2006թթ. աշխատել է <<Քեթրին Գրուպ>> ՍՊԸ-ում ` որպես առաքման բաժնի ղեկավար:
2006-2009թթ. աշխատել է <<Քեթրին Գրուպ>> ՍՊԸ-ում ` որպես տնօրենի տեղակալ:
2008թ. ընտրվել է <<Քանաքեռ-Զեյթուն>> համայնքի ավագանու անդամ:
2008թ. ընտրվել է ՀՀԿ ՔԶ ՏԿ խորհրդի անդամ:
2010թ. ընտրվել է <<Քեթրին>> ՀԿ վարչության անդամ:
2009-2012թթ. աշխատել է <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանում` որպես ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:
2012թ. մինչև 2015թ. սեպտեմբերի 17-ը աշխատել է <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2014-2015թթ. ընտրվել է ՀՀԿ ՔԶ ՏԿ խորհրդի նախագահի տեղակալ:
2015թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանի ղեկավար:
2015թ. սեպտեմբերի 17-ից ընտրվել է ՀՀԿ ՔԶ ՏԿ խորհրդի նախագահ:
2008թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: