Սահակյան Հովհաննես Միշայի

Սահակյան Հովհաննես Միշայի

Ծնվել է 1977թ. փետրվարի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

2002-2005թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչությունում` որպես առաջատար, այնուհետեւ՝ գլխավոր մասնագետ,

2004-2005թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայությունում` ծառայության պետի օգնական,

2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ վերահսկողության վարչության պետ:

2006-2009թթ. զբաղեցրել է հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնը:

2009-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. հունիսի 18-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության քարտուղար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: