Սահակյան Արման Գալուստի

Սահակյան Արման Գալուստի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1974 թ. ապրիլի 11-ին Երեւանում։

1995 թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտը։

1994-1995 թթ. աշխատել է «Հրազդան» մարզահամալիրում մարզաթատերական միջոցառումների սեկտորի վարիչ։

1995-1997 թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ։

1997-1998 թթ. աշխատել է «Դար 21» հեռուստաընկերության «Արդինի» ստուդիայի տնօրեն։

1998-1998 թթ. աշխատել է «Հրազդան մարզահամալիր» ՎՁ ՊՓԲԸ-ում՝ հետազոտական բաժնի վարիչ։

1998-1999 թթ. աշխատել է «Հրազդան մարզաթատերական համալիր» ՓԲԸ-ում՝ փոխտնօրեն։

1999-2001 թթ. աշխատել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ փոխտնօրեն։

2001-2004 թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունում՝ վարչության պետ։

2004-2006 թթ. աշխատել է Երեւանի քաղաքապետի տեղակալ։

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

1998-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։

2006-ից ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։

2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2011թ. հունիսի 22-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։