Պուրտոյան Արմեն Յուրիկի

Պուրտոյան Արմեն Յուրիկի

Ծնվել է 1970թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Սպորտի միջազգային վարպետ: 1987-1989թթ.՝ ԽՍՀՄ երիտասարդական, աշխարհի եւ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունների հաղթող:

1988թ. ծառայել է խորհրդային բանակում: 1994-1997թթ. եղել է Երեւանի «Արաքս» արտադրական կոոպերատիվի փոխտնօրեն, 1997-2003թթ.` տնօրեն:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.  Ազգային ժողովի պատգամավոր է  թիվ 13 ընտրատարածքից:

Գործարար:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: