ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ
Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 23-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
1992-2002թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արթիկի N 2 միջնակարգ դպրոց-վարժարանը:
2002-2006թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:
2006-2008թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան:
2008-2011թթ. եղել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ասպիրանտ:
2011թ. պաշտպանել է ատենախոսությունը, ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է չորս գիտական հոդվածների: Մասնակցել է ուսանողական և երիտասարդական գիտաժողովների և սեմինարների Հայաստանում և արտերկրում(Գերմանիա, Չեխիա, Ռուսաստան, Բելոռուս, Ուկրանիա, Տաջիկստան և այլն):
2006-2012թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնում որպես ծրագրերի համակարգող:
2009թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում:
2012-2013թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես էկոլոգիայի դասախոս:
2012թ-ից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում որպես լաբորատորիայի վարիչ:
2012թ-ից առ այսօր աշխատում է որպես Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ:
2006-2009թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ:
2004-2009թթ. եղել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ:
2009-2011թթ. եղել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2006թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:
2010թ-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
2014թ-ի մայիսի 24-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ:Ամուսնացած է, ունի երկու դուստր: