Ծնվել է 1984թ. ապրիլի 17-ին քաղաք Երևանում:
1992-2000թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2001թ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀԳԱ վարժարանը:
2001-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՊԱՀ, ապա 2006-2009թթ. գերազանցությամբ սովորել է ՀՊԱՀ ասպիրանտուրայում՝ սննդամթերքի անվտանգության ոլորտ (ան. գիտ. թեկնածու է):
2003-2009թթ. բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է ՀՊԱՀ՝ ստացել տնտեսագետի որակավորում:
2007թ. սովորել է և ավարտել <<Ամերիկյան բարձրագույն կրթական համակարգի պլանավորում և ձևավորում>> մասնագիտությամբ դասընթացները, Տեխասի համալսարան (TEXAS A&M), ԱՄՆ:
2010թ. ավարտել է ALDA-ի կողմից կազմակերպված <<Քաղաքականության մեջ հասարակության դերի բարձրացումը>> թեմայով դասընթացները, Ռիգա, Լատվիա:
2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, Ստրասբուրգ, Ֆրանսիա:
2011-2014թթ. գերազանցությամբ սովորել է որպես հայցորդ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում:
2014թ. ավարտել է Եվրոպայի դիվանագիտական ակադեմիային կից Վիշեգրադի քաղաքական դպրոցը, Վարշավա, Լեհաստան:
2015թ-ին ԵՊՀ <<Տնտեսագիտության>> խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն <<Տնտեսության կարգավորման հիմնախնդիրները խոշոր քաղաքային համայնքներում (Երևան քաղաքի օրինակով) >> թեմայով. տնտեսագիտության թեկնածու է:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարության <<Օզոնի շերտի պահպանման համաշխարհային ծրագրում>> որպես ազգային խորհրդատու:
2009թ-ից ՀԱԱՀ դասախոս է, շուրջ 35 գիտական հոդվածների (տպագրված և զեկուցված Հայաստանում ու արտերկրում), մեթոդական ցուցումների և տասնյակ հրապարակումների հեղինակ է:
2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (Երևան համայնքի 1-ին սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա՝ 2009-2013թթ., ծրագրի համահեղինակն է):
2011-2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ:
2016թ-ի հունվարից աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ:
2011թ-ին նրան շնորհվել է համայնքային ծառայողի առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2016թ-ին նրան շնորհվել է համայնքային ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Բարձրագույն կրթության, քաղաքագիտության, տնտեսագիտության, սննդամթերքի անվտանգության, համայնքների զարգացման, ֆինանսավորման և կառավարման ոլորտների շրջանակներում սովորել և վերապատրաստումներ է անցել Հունաստանում, Գերմանիայի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսրայելում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում:
2006թ. ճանաչվել է ՀՊԱՀ-ի հասարակական գործունեությամբ զբաղվող տարվա լավագույն ուսանող:
2007թ-ից ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահն է:
2011թ-ից ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի փոխնախագահն է:
ՀՀԿ Կենտրոնի տարածքային կառավարման նախագահի տեղակալ:
Պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի անվանական հուշանվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով՝ կուսակցական ակտիվ գործունեության համար:
Պարգևարտվել է աշխատավորի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի անվանական հուշանվերով և պատվոգրերով՝ Համայնքային ծառայության արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար:
Պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար:
Պարգևատրվել է <<ԵԿՄ 20 տարի>> հոբելյանական մեդալով:
Պարգևատրվել է տասնյակ այլ շնորհակալագրերով, պատվոգրերով և հավաստագրերով:
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: