Ծնվել է 1976թ․ հոկտեմբերի 1-ին քաղաք Երևանում։
1993թ․ ավարտել է Երևանի թիվ 45 դպրոցը։
1999 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության» ֆակուլտետի, Փիլիսոփայության բաժինը։
2001թ․ավարտել է Հայաստանի Հանրապետության Կառավարման Դպրոցը։
2002-2003թթ․ աշխատել է ՀՀ Կառավարման Դպրոցում որպես «Պետական կառավարման քաղաքական հիմունքներ» ամբիոնի ասիստենտ։
2003-2008թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության, «Մոնիտորինգի և վերլուծության խմբում» որպես վերլուծաբան։
2009թ․ աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես «Քարտուղարություն» բաժնի պետ։
2009-2010թթ․ զբաղեցրել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի, Հանրակրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
2010-2011թթ աշխատել է ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, ոպես «Տեղեկատվության, վերլուծության և խորհրդատվության կենտրոն» բաժնի վարիչ։
2011թ մինչ այժմ ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կեննտրոն» ՊՈԱԿ տնօրենն է։
2003թ․-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2014թ․ մայիսի 24-ին տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարում ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։