Շաբոյան Արտակ Գևորգի

Շաբոյան Արտակ Գևորգի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

 Ծնվել է 1975թ. Ապրիլի 15-ին Երևանում:
Կրթություն
1992-1997 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ, «ֆինանսներ և վարկ» բաժին
1997-2000 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրա
2000 թ. թեկնածուական թեզ, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, թեմա` Դրամավարկային քաղաքականության մեխանիզմը և դրա կատարելագործման ուղիները ՀՀ-ում
1998 թ. նոյեմբեր - 1999 թ. փետրվար մակրոտնտեսագիտության գծով հետազոտական աշխատանքներ, ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարան
1999-2000 թթ. մասնակցություն Տասիս-Տեմպուս ծրագրի շրջանակներում Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի և եվրոպական համալսարանների միջև կրթական բարեփոխումներին ուղղված համագործակցության ծրագրի աշխատանքներին

Վերապատրաստում
1997-2007 թթ. Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից կազմակերպված մի շարք վերապատրաստման դասընթացներ

Պաշտոն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

Աշխատանքային գործունեություն
1998–2008 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, դրամավարկային քաղաքականության, վիճակագրության, վերահսկողության, մեթոդաբանության և վերլուծությունների, սպառողների շահերի պաշտպանության ոլորտներ, մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, այնուհետև բաժնի պետ, վարչության պետ
2008 թ. հունիս ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 - 2010 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2010 թ. մարտից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն

Այլ տվյալներ
1998 թ.- ներկա դասավանդում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային և ապահովագրական գործ» ամբիոնում, նույն ամբիոնի դոցենտ
2002 թ. նոյեմբեր ԱՄՆ Նյու-Օռլեան քաղաք, միջազգային կոնֆերանս, «ՀՀ տնտեսական առաջընթացը» թեմայով զեկույց
2006 թ. - ներկա դասավանդում Հայաստանի ֆրանսիական համալսարանում
2004-2007 թթ. ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից անցկացվող «Ֆինանսական կայունության ցուցանիշների հավաքագրման աշխատանքներ» ծրագրի կոորդինատոր, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տարվող աշխատանքներում ՀՀ ներկայացուցիչ
2007 թ. դասավանդում Արժույթի միջազգային հիմնադրամի հրավերով, «Վիեննայի միացյալ ինստիտուտ»
2007 թ.- ներկա ֆինանսական վիճակագրության գծով Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդատու
2008 թ. – ներկա Ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ
2009 թ. Մաքսային ծառայության գնդապետ
2013 թ. պարգեվատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
Մի շարք միջազգային կոնֆերանսների մասնակցություն և զեկույցներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: