Ծնվել է 1962թ-ին ԼՂԻՄ Մարտակաերտի շրջանի Չափար գյուղում:
1969-1979թթ. ավարտելալ է Չափարի միջնակարգ դպրոցը :
1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում :
1984-1992թթ. աշխատել է Մարտակերտի շրջանային ավտոշարասյունում որպես
բանվոր , վարորդ , ապա՝ պահեստապետ :
1990-1992թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախի ազատագրական
շարժմանը ՝ անձնուրաց մասնակից դառնալով Արցախյան ազատամարտին :
1992-1996թթ. սովորել է ԼՂՀ Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկումում .
շնորհված է տեխնիկ-մեխանիկ որակավորում գյուղ. մեքենայացում մասնագիտությամբ :
1996-1997թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` տարբեր ոլորտներում
(արտաքին կապ , շինարարություն , զորքերի տեղակայում) , վաղաժամկետ շնորհվել է
լեյտենանտի կոչում :
1998թ-ին հիմնադրել է ՙՓեթակ՚ ՍՊ ընկերությունը :
1999-2001թթ. նշանակվել է ԼՂՀ Հարկային պետական վարչության ծառայությունում
որպես Հ.Պ.Վ. օպերատիվ հետախուզության վարչության հատուկ հանձնարարությունների
գծով գլխավոր օպեր-լիազոր և 2001թ. փետրվարի 15-ին շնորհվել է ԼՂՀ Հ/Ծ մայորի
դասային կոչում :
2003թ. ընդունվել է Երևանի Ֆինանսաբանկային և Բորսայական համալսարան և
ավարտել այն 2007թ-ին : Շնորհված է տնտեսագետի որակավորում ֆինանսներ և
վարկեր մասնագիտությամբ :
2003թ. դեկտեմբերի 25-ից ընտրվել է ՙՓեթակ՚ ՍՊ ընկերության բաժնետերերի
խորհրդի նախագահ :
2009թ. փետրվարի 27-ից ազատվել է ՙՓեթակ՚ ՍՊ ընկերության բաժնետերերի
խորհրդի նախագահի պաշտոնից :
2009 թ. նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ :
2010թ. նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ:
Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո
Սահակյանի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով:
2013թ. ընտրվել է ,,Արցախ,, հայրենակցական հասարակական կազմակերպության
նախագահ :
Հանրապետական կուսակցության անդամ է :
Ամուսնացած է , ունի երեք զավակ: