Ափյան Հասմիկ Խաչատուրի
ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 3-ին Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1996-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցը:
1997-2004թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան N 13 երաժշտական դպրոցը:
2006-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատը՝մանկավարժություն բաժինը, անգլերեն-իսպաներեն լեզուներ:
2008-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցը:
2010-2012թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան՝ մանկավարժութուն բաժինը, անգլերեն լեզու:
2011թ.-ին սովորել է ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի (РУДН), ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարության երիտասարդ առաջնորդների դպրոցում:
2011-2013թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան՝ Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը:
2012-2021 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրան:
2013-2014թթ. մասնակցել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի քաղաքական դասընթացներին և ստացել քաղաքական կրթության դիպլոմ:
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Հայերենը՝ մայրենի:
Հասմիկ Ափյանը 5 գիտական հոդվածների հեղինակ է:
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային վերապատրաստումների, սեմինարների, կոնֆերանսների:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012-2014թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:
2012-2018թթ. դասավանդել է «Անգլերենի քերականություն» և «Անգլերենը՝ որպես 2-րդ օտար լեզու» առարկաները Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնում:
2014-2017թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես ռեկտորի գլխավոր խորհրդական:
2017-2018թթ. դասավանդել է իր ատենախոսության շրջանակներում հեղինակած «Ուսանողական ինքնակառավարում» առարկան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:
2017-2018թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ:
2018-2021թթ աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալ:
2021թ.-ից առ այսօր ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության փորձագետն է։
ՀԱՍԱՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2003-2006թթ. եղել է Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ:
2008-2018թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2009-2012թթ. եղել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ:
2007-2009թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2009-2013թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2010-2013թթ. եղել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի քարտուղար:
2010-2017թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի անդամ:
2010թ.-ից առ այսօր ՀՀԿ երիտասադական կազմակերպության քարտուղարն է:
2011-2017թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր:
2012-2015թթ. եղելէ ԵՎՐԱՍՏՈՒԴԵՆՏ V կոնսորցիումի ազգային թիմի անդամ:
2013-2015թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հիմնադիր-նախագահ:
2014թ.-ին շնորհվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ կոչումը:
2014թ.-ին դարձել է Պարի միջազգային խորհրդի (CID )անդամ:
2014-2016թթ. եղել է Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցացիայի փոխնախագահ:
2014թ.-ից առ այսօր ՀՀԿ խորհրդի անդամ է:
2017թ.-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
2019թ․-ից առ այսօր «Արարող սերունդ» նախաձեռնության համահիմնադիրն է։
2021թ.-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
Ձեռքբերումներ
2005թ.-ին դարձել է «Իրավունք» առարկայի Երևանի քաղաքային օլիմպիադայի հաղթող:
2008թ.-ին արժանացել է Դ. Մենդելևի անվան կրթաթոշակակի գերազանց առաջադիմության և ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար:
ԵրևանիՎ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի կողմից ճանաչվել է 2007-2008, 2008-2009, 2009-2010 ուսումնական տարիների լավագույն ուսանող:
2010թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի կողմից ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար:
2011թ.-ին պարգևատրվել է պատվոգրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի և «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի տնօրենի կողմից «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի կարմիր ճակատի ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու և պատվավոր առաջին տեղը գրավելու համար:
2011թ., 2012թ., 2013թ., 2014թ., 2015թ., 2016թ., 2017թ. պարգևատրվել է շնորհակալագրով Երևանի քաղաքապետի կողմից՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների միջոցառումներին մասնակցություն ցուցաբերելու և ներդրած ավանդի համար:
2013թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով հայկական ժողովրդական պարի պահպանման և տարածման գործում ակտիվ մասնակցության, երիտասարդական ներուժի խթանման, ինչպես նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի 50-ամյակի առթիվ:
2013թ.-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև երիտասարդության ու ուսանողության միջազգային տոների կապակցությամբ:
2013թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ երիտասարդական և ուսանողական ոլորտներում ակտիվ գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար:
2013թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով:
2015թ.-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով՝ուսանողության միջազգային օրվա և երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
2016թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքի երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման և բարեխիղճ աշխատանքի համար:
2018թ.-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
2021թ-ին արժանացել է Ոսկե դափնի մրցանակի «Տարվա լավագույն երիտասարդական նախաձեռնություն» անվանակարգում՝ որպես «Արարող սերունդ» նախաձեռնության համահիմնադիր։
Ամուսնացած է: Ունի երկու երեխա :