Շահգալդյան Կովալենկո Սուրենի

Շահգալդյան Կովալենկո Սուրենի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 14 նոյեմբերի 1946թ., ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի շրջան, գ. Ալափարսում։

1953 - 1963թթ. - Ալափարսի միջնակարգ դպրոց։

1963-1969թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետ, մասնագիտացումը` ինժեներ-մեխանիկ։

1993-1996թթ. - Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետ, մասնագիտացումը` միջազգային տնտեսագետ։

1963-1973թթ. – ՍՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության
Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարան` կոնստրուկտոր, վարպետ, արտադրամասի պետ։

1973-1974թթ. – Ալափարսի սովխոզ` ինժեներ։

1974-1984թթ. - Չարենցավանի ավտոբեռնիչների գործարան` վարպետ, գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ։

1984-1992թթ. - «Հայավտո» արտադրական միավորում` արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

1992-1995թթ. - ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի
ավտոբեռնիչների գործարան` գործադիր տնօրեն։

1995-1999թթ. - «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերություն` նախագահ, գործադիր
տնօրեն։

1999-2001թթ. – Չարենցավանի քաղաքապետ։

2001-2014թթ- ՀՀ Կոտայքի մարզպետ։
2014թ. Մայիսի 29-ից- ՀՀ վարչապետի խորհրդական:

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» և ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալով։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է։ Ունի երեք երեխա։