ՀՀԿ ԳՄ անդամ
Ծնվել է 1960թ. հուլիսի 28-ին Երեւանում:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1981-1989թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ:
1989-1991թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն:
1991թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
2011թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2012-2017թթ.- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
19 դեկտեմբեր, 2014 թ.- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագոր- ծակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով:
Դեկտեմբերի 28, 2016թ.- Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2013 թվականից ԵԽԽՎ պատվավոր անդամ է:
2016 թ. հունվարի 25-ին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
Ամուսնացած է: