Ծնվել է 1964թ.-ին Երևանում:
1988թ.-ին ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլետը Ագրոնոմիա մասնագիտությամբ:
2000թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել Գյուղ. Գիտ. Թեկնածուի գիտական աստիճան:
2001թ.-ին –ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժոովի կողմից նրան շնորհվել է Դոցենտի գիտական կոչում և դիպլոմ:
1981-82թթ. աշխատել է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների գիտա-վերականգնման արվեստանոցում որպես բանվոր,
1982 -– 83թթ. աշխատել է Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես օպերատոր,
1988 –- 1995թթ. ՀԳԱ Հողագի-տության և ագրոքիմիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, այնուհետև` որպես գիտաշխատող:
1994 –- 1998թթ. աշխատել է ՀԳԱ Գիտության վարչության պետի տեղակալ, միաժամանակ` Ասպիրանտուրայի բաժնի վարիչ:
1996թ. մինչ այժմ ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի և Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնների դոցենտ է:
1998թ.-ից մինչ այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Մագիստրատուրայի բաժնի վարիչն է: 2002թ.-ից մինչ այժմ ՀԱԱՀ և Տեխասի A&M համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման միջազգային կենտրոնի համակարգողն է:
2002 -2011 թթ.հանդիսացել է ՀՀ Ազգային Ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովի փորձագետ:
2001թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: 2002թ.-ից ՀՀԿ Կենտրոն ՏԿ Կանանց հանձնախմբի անդամ է, իսկ 2012 -2013թթ. ժամանակահատվածում ընտրվել է այդ հանձնախմբի նախագահ:
2013թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի անդամ է:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային ծրագրերի, գիտաժողովների և սեմինարների`
1997թ. – Միջազգային դասընթաց «Նոր լիդերներ», ՀԳԱ, USDA MAP,
1998թ. – Միջազգային սեմինար «Գիտական և ադմինիստրատիվ կադրերի որակավորման բարձրացում», ԱՄՆ, Ֆրեզնոյի գյուղատնտեսական համալսարան,
1999թ. Միջազգային սեմինար «Կրթուրյան մեթոդաբանության բարելավում», Երևան,
2002թ. – Միջազգային սեմինար Կրթուրյան մեթոդաբանության բարելավում և գիտական ադմինիստրատիվ կադրերի որակավորման բարձրացում, Երևան,
2003թ. Ագրոբիզնեսի կրթության և ուսումնական պլանների, առարկայական ծրագրերեի ձևավորման և զարգայման միջազգային ծրագիր-դասընթաց, ԱՄՆ Տեխասի A&M Համալսարան,
2005թ. –Կրթությունը ԱՊՀ երկրներում” թեմայով գիտական ցուցահանդես-գիտաժողովի մասնակցություն, ՌԴ Մոսկվա,
2005թ. և 2008թ. – Միջազգային MBA մագիստրոսական ծրագրի ուսումնամեթոդական և գործնական ծրագրերի զարգացմանն ուղղված դասընթաց- գիտաժողով, Գերմանիայի Վայնշտեֆանի անվան Կիրառական գիտությունների համալսարան,
2010թ. - TEMPUS ծրագիր, “Սննդի ապահովում և պահպանում ” մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի համակարգում, ուսումնական պլանների և ծրագրերի մշակում, Իսպանիայի Ալեկանտեի համալսարան,
2011թ. - Գերմաներեն լեզվով Միջազգային MBA մագիստրոսական ծրագրի զարգացմանն ուղված դասընթաց Գերմանիայի Վայնշտեֆանի անվան Կիրառական գիտություննեևի համալսարան,
2011Թ. - Այլընտրանքային գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները զարգացման անցումային փուլում գտնվող պետություններում միջազգային սեմինար- գիտաժողով, Չինաստանի Ժողովրդական հանրապետություն, Հուբեյ ՈՒհանի գյուղատնտեսական համալսարան:
2002թ.-ին պարգևատրվել է –Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով Խաղաղության, մարդասիրության և միջազգային կրթության բնագավառում ունեցած ներդրումների համար:
2005թ. -ին պարգևատրվել է – ՀՊԱՀ պատվոգրով:
2010թ. -ին պարգևատրվել է ՀՊԱՀ հիմնադրման 80- ամյա հոբելյանի ոսկե հուշամեդալով:
ՀՊԱՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ
2014թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է , ունի 1 դուստր և 1 որդի: