Ստեփանյան Նաիրա Գառնիկի

Ստեփանյան Նաիրա Գառնիկի

 Ծնվել է 1962 թ. հունվարի 31-ին Սիսիան քաղաքում:
1969-79 թթ. սովորել և ավարտել է Սիսիանի հ 2 միջնակարգ դպրոցը:
1980-84 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, ավարտել բանասիրական ֆակուլտետը, ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
1984-87 թթ. աշխատել է Սիսիանի շրջանի Դարբասի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականությաՆ ուսուցիչ:
1987-95 թթ. աշխատել է Սիսիանի շրջժողկրթ բաժնում որպես մեթոդիստ:
1995-2002թթ. դասավանդել է Սիսիան քաղաք հ 4 միջնակարգ դպրոցում:
2002 թ.-ից մինչ օրս նույն դպրոցի տնօրենն է:
Աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել գործին նվիրվածությամբ, մանկավարժական վարպետությամբ, դպրոցը տարել է ժողովրդավարացման ճանապարհով:
Բազմիցս արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի (Սյունիքի մարզպետի, Սիսիանի քաղաքապետի, Փրոջեքթ հարմոնիի հայկական մասնաճյուղի, ԱՅՌԵՔՍ-ի):
2007 թ.-ին դարձել է <Սյունյաց արծիվներ> երիտասարդական ՀԿ-ի պատվավոր անդամ:
2008 թ.-ին Սյունիքի մարզպետի կողմից պարգևատրվել է <Ակսել Բակունց> հուշամեդալով:
2009թ.-ին արժանացել է ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի շնորհակալագրին հանրակրթության ոլորտում վաստակի և ակտիվ հասարակական - քաղաքական գործունեության համար:
2011 թ.ին մասնակցել է <Տարվա լավագույն տնօրեն> հանրապետական մրցույթին, արժանացել ԿԳ նախարարի պատվոգրին:
Որպես ՀՀ քաղաքացի արժևորում է հայկական պետականության ամրապնդումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, բարեկիրթ սերնդի դաստիարակությունը:
ՀՀԿ անդամ է 2002 թ.-ից:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: