Սարգսյան Ռոբերտ Գուրգենի

Սարգսյան Ռոբերտ Գուրգենի

ՀՀԿ խորհրդի անդամ

 

Ծնվել է 1972թ. հուլիսի 22-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1994 -1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի պահեստազորի կապիտանի կոչում:
1994թ. ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը:
1999թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրում որպես առաջատար մասնագետ:
2001- 2005թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնում որպես առաջին կարգի մասնագետ, ենթաբաժնի պետ, տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ:
2005-2007թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքում որպես պատասխանատու:
2007-2011թթ. եղել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան», ապա՝ «Մարաշ» տարածքային ստորաբաժանումների ղեկավար: 2012թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ:

 

2005թ. ընտրվել է Ավան համայնքի ավագանու անդամ: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:

2012թ. դեկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքում:
2013 - 2015 թվականներին եղել է Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2013թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:
2017թ.-ին ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:

Հասարակական-քաղաքական և մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար, Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: