Մանուկյան Սերգեյ Լևոնի

Մանուկյան Սերգեյ Լևոնի

 Ծնվել է 1947թ. հունիսի 27-ին, Երեւանում:

1969թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1969-1992թթ. աշխատել է հանրապետության մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում ինժեներ, ծրագրավորող, բաժնի վարիչ:

2000-2001թթ. աշխատել է կառավարությունում, որպես վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

2001թ. աշխատում է ՀՀ պետական մաքսային կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ:

2005թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։

1966թ. եղել է Ազգային Միացյալ կուսակցության անդամ:

1992թ. հունիսի 9-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

1992թ. հոկտեմբերին, 1993թ. փետրվարին , 1993թ. դեկտեմբերին, 1994թ., 1997թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար), 1999թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: