Մամիկոնյան Վահան Սասնիկի

Մամիկոնյան Վահան Սասնիկի

Ծնվել է 1959թ. Երեւան քաղաքում։

1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-շինարարի պետական որակավորում։

1982թ. սկսած՝ աշխատել է մի քանի նախագծային ինստիտուտներում (ՀԽՍՀ ԲԿՍՄ ՆԿՏԻ Երքաղնորոգնախագիծ, Երեւաննախագիծ) ինժեներից մինչեւ նախագծի գլխավոր ինժեներ, Երքաղխորհրդի գործկոմի «Երեւան» գիտափորձարարական նախագծային բյուրոյում՝ բաժնի պետ, Երքաղխորհրդի գործկոմի «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի օբյեկտների շահագործման եւ շինարարության վարչությունում՝ բաժնի պետ, «Հրազդան» մարզահամալիրում՝ գլխավոր ինժեներ, «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում՝ նախագծի գլխավոր ինժեներ, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում՝ բաժնի պետ, տեսչության պետի տեղակալ։

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ վաշտի հրամանատարի տեղակալ։

2002թ. հունվարի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։

1991թ. մարտի 30-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա։