Մինասյան Սահակ Գարուշի

Մինասյան Սահակ Գարուշի

Ծնվել է 1958 թվականի մայիսի 4-ին ք. Լենինականում:
1975-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:
2002-2005թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ:
2006 թ.-ից տնտեսագիտության թեկնածու Է:
Կառավարման բարեփոխումների վերաբերյալ մի շարք հոդվածների և մենագրությունների հեղինակ է:
1980-1986թթ. դասավանդել է ք. Լենինականի (Գյումրի) Պոլիտեխնիկումում ինժեներական մասնագիտություններ:
1984-1986թթ.` ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1986-1990թթ.`Պոլիտեխնիկումի փոխտնօրեն:
1990-1991թթ.` Ախուրյանի <<Ագրոշին>> տրեստի N3 շինվարչության պետ:
1991-1996թթ.` Պոլիտեխնիկումի տնօրեն:
19.08.1996թ.-ից` ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ:
2000թ.-ից մինչև օրս` ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:
2005-2010թթ. եղել է ՀՀ Գյումրու պետական Մանկավարժական ինստիտուտի
կառավարման խորհրդի նախագահ:
2001թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե
հուշամեդալով, 02.10.2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ
վաստակավոր մանկավարժի կոչում:
2007թ.-ից ՀՀԿ անդամ է:
2012 թվականի հուլիսի 21-ից ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության
խորհրդի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու որդի: