Մուրադյան Մուրադ Սահակի

Մուրադյան Մուրադ Սահակի

Ծնվել է 1957թ. օգոստոսի 4-ին Մուսալեռ գյուղում (Արմավիրի մարզ):

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1994թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի առեւտրի եւ հասարակական սննդի էկոնոմիկայի կառավարման ֆակուլտետը, տնտեսագետ:

1977-1979թթ. Մասիսի ստվարաթղթի կոմբինատում աշխատել է որպես մեքենավար:

1979-1982թթ. Դաշտավան գյուղի կոլտնտեսությունում` բրիգադավար:

1982-1989թթ. «Հայկոոպ»-ում` շրջկոոպի շինանյութի խանութի տնօրեն:

1989-1993թթ. եղել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի պետ:

1996-1998թթ.` ՀՀ ՊՆ զինվորական առեւտրի վարչության պետ:

2000-2001թթ.` ՀՀ բնապահպանության նախարար:

2004-2012թթ.` «Արկամար» ՍՊԸ տնօրեն:

1999-2000թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: