Ղուկասյան Արեգ Արշավիրի

Ղուկասյան Արեգ Արշավիրի

Ծնվել է 1956թ. հունվարի 27-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրիկ: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական:

1977-1990թթ. աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում՝ ճարտարագետ, ավագ ճարտարագետ։

1990-1994թթ.` «Հայգազարդ» ՓԲԸ առաջին կարգի ճարտարագետ: 1994-1996թթ. եղել է ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական վարչության պետի տեղակալ։

1996-1998թթ.` «Գեռա» առեւտրի տան տնօրեն, 1998-2003թթ.` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Գործարար

Ամուսնացած է, ունի երկու երեխա: