Մկրտչյան Վահրամ Պատվականի

Մկրտչյան Վահրամ Պատվականի

Ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին, Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում:

1980-1985թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1985-1988թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
1992թ.-ից ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածու է:
42 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է:

1988թ.-2000թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում` որպես ավագ գիտաշխատող:
2000-2004թթ.` ՀՀ Պետական Գույքի Կառավարման Նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ:
2004-2006թթ.` ԵՋԿ ՓԲԸ <<Մաշտոց>> մասնաճյուղի տնօրեն:
2006թ.-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում` որպես ավագ գիտաշխատող:
2007թ.-ից` <<Բարեպաշտ սերունդ>> հիմնադրամի տնօրեն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1994-2001թթ. ԱԺՄ կուսակցության անդամ, 1997թ.-ից ԱԺՄ վարչության քարտուղար:
2001թ.-ից ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ:
2004-2009թթ. ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ:
2009-2012թթ. ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ:
2012թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
2014թ. ապրիլի 26-ից Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի 2 որդի :