Ծնվել է 1982թ. Օգոստոսի 8-ին Կոտայքի գյուղ Նորգյուղում:
1999թ. գերազանցությամբ ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժինը:
2004-2007թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնում որպես ասպիրանտ:
2007թ. Պաշտպանել է ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011թ.` դոցենտի գիտական կոչում: Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական հրապարակումների:
2011թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
2007թ-ից դասավանդում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
2008թ-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ռեկտորի օգնական ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ:
2009թ-ից աշխատում է Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն:
2015թ-ից-աշխատում է ՀՊՄՀ Պատմաիրավագիտության ֆակուլտետի դեկան
2002թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2005-2008թթ. եղել է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ:
2002թ-ից ընտրվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ:
2010թ-ից “Հայք” երիտասարդ ազգային-պահպանողականների միավորում հասարակական կազմակերպության նախագահն է:
2007թ. պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալով,
2008թ.` ՀՀ պաշտպանության նախարարաության “Գարեգին Նժդեհ” մեդալով:
2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է ՀՀկ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: