Գասպարյան Գասպար Ազատի

Գասպարյան Գասպար Ազատի

Ծնվել է 1977թվականի հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում :
1983-1990թթ. սովորել է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցում:
1990-1994թթ. սովորել է Երևանի Ա.Լ. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով 1-ին գիշերօթիկ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի
ֆակուլտետում:
1999-2001թթ. ծառայել է հայկական բանակում` որպես հրետանային
դիվիզիոնի կապի պետ:
2005թ-ից ՀՀԿ անդամ է, 2012թ-ից` ՀՀԿ խորհրդի անդամ:
2007թ-ի ապրիլից առ այսօր աշխատում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում` որպես ՀՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգող կազմակերպիչ:
2009թ. ՀՀԿ 12-րդ համագումարում ընտրվել է վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
2010թ-ի հունվարից առ այսօր ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահն է:
2010թ. պարգևատրվել է ՀՀԿ նախագահի պատվոգրով ՀՀԿ ակտիվ
գործունեության համար:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: